Իրանում կործանվել է Իրանական ազգային նավթային ընկերության ուղղաթիռը: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ուղղաթիռում 5 մարդ է եղել: Այն ընկել է Կասպից ծովը:

Բեհշեհրի նահանգապետի խոսքով՝ փրկարարները գտել են 3 ուղեւորի մարմինները, մյուս երկուսի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Նշվում է, որ ուղղաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով: