Հեռուստահաղորդավար Նիկոլայ Դրոզդովը Մոսկվայի հարավ–արեւմուտքում կնոջ է վթարի ենթարկել, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։

«Ոստիկանության աշխատակիցները ավտովթարի փաստով ստուգումներ են իրականացնում։ Հայտնի հաղորդավար Նիկոլայ Դրոզդովը կնոջ է վրաերթի ենթարկել։ Նախնական տվյալներով՝ տուժածը փողոցն անցում էր անթույլատրելի վայրում»,– ասել է աղբյուրը։

Կնոջը հիվանդանոց են տեղափոխել։ Life–ի տեղեկություններով՝ 78-ամյա Դրոզդովը բացատրել է, որ կինն անսպասելի հայտնվել է մեքենայի առաջ, ինքն ուզել է արգելակել, սակայն շփոթել է ոտնակները։ Նա դուրս է եկել  մեքենայից, որպեսզի օգնի կնոջը։