Ադրբեջանը  կարող է հույս դնել Բելառուսի վրա՝ որպես «ամենամտերիմ ընկերոջ»։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի  հետ բանակցությունների ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ–ն։

«Դուք կարող եք մեզ վրա հույս դնել՝ որպես ամենամտերիմ ընկերոջ։ Եթե մենք ինչ–որ բանով կարող ենք օգտակար լինել Ադրբեջանին, մենք միշտ դա կանենք։ Մեր հնարավորությունները դուք լավ գիտեք, դուք Բելառուսի մեծ ընկերն եք»,– ասել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ Ադրբեջանն ու Բելառուսը համագործակցում են բոլոր ուղղություններով։ «Մենք ոչ ոքի չենք վնասում  մեր համագործակցությամբ, մենք բաց ենք եւ հրապարակային ամենաառօրյա հարցերի քննարկման համար»,– ասել է նա։