Սաուդյան Արաբիայում աշնան վերջին օրերին բազմաթիվ տեղումներ են գրանցվել, ընդհուպ ձյուն, հայտնել է Թագավորության գլխավոր օդերեւութաբանական վարչությունը։
Հորդառատ անձրեւները սելավների պատճառ ե դարձել թագավորության մի շարք քաղաքներում ու գյուղերում, ինչի հետեւանքով ավտոմոբիլային երթեւեկությունը խախտվել է։
Բացի դրանից երկրի կենտրոնական մասում օդի ջերմաստիճանն այնքան է նվազել, որ ձյուն է տեղացել ՝ ծածկելով անապատի ավազը։
Օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել է առաջիկա օրերին երկրի տարածքում հորդառատ անձրեւների հավանականության մասին։ Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը թագավորության հպատակներին ու այնտեղ բնակվող օտարերկրացիներին խնդրել է այս կապակցությամբ նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել։



























