Ժամանակի մեջ ճամփորդությունները շուտով սովորական երեւույթներ կդառնան, գրում է Informing–ը։

Համենայն դեպս, այսպես են վստահեցնում ավստրալացի գիտնականները։ Նրանց խոսքով զուգահեռ աշխարհներն իրոք գոյություն ունեն։ Մեր Տիեզերքը ընդամենը մեկն է բազմաթիվ այլ աշխարհներից ։ Որոշ իրականություններ շատ նման են իրար, բայց ժամանակային տարբեր գոտիներում են։ Բացի դրանից, մասնագետների խոսքով բազմակի աշխարհները կարող են ոչ միայն գոյակցել, այլեւ ազդել իրար վրա։

Փորձագետները վստահեցնում են, որ եթե իրադարձությունը տեղի է ունենում աշխարհներից մեկում, դրա արձագանքները պարտադիր հայտնվում են նաեւ մյուսում։ Եթե գիտնականների այս տեսությունը հաստատվի, ապա կհաջողվի կյանքի կոչել տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն ճամփորդել ժամանակի մեջ ու զուգահեռ աշխարհներ որոնել։