Բաքվում կիսակառույց տան նկուղում հրդեհ է տեղի ունեցել, զոհվել է մի ամբողջ ընտանիք:

haqqin.az-ը հայտնում է, որ պատահարի վայրում հայտնաբերվել են Բաբաշեւ Սեյմուրի (1983 թվականի ծնված), նրա կնոջ՝ Բաբաշեւա Ջավահիրի (1986 թվականի ծնված), եւ նրանց երեխաների՝ Ֆարհադի (2005 թվականի ծնված) եւ Էլշադի (2007 թվականի ծնված) մարմինները: