Ադրբեջանի սակագնային խորհուրդը որոշել է բարձրացնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները, ասված է գերատեսչության նիստի ավարտին տարածած հայտարարության մեջ։
Ադրբեջանի պետական նավթային ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ Սակագնային խորհուրդը նշել է գազի սակագները 1000 խ/մ–ի համար մինչեւ 180 մանաթ բարձրացնելու անհրաժեշտությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ հաշվի առնելով երկրում տարվող սոցիալական քաղաքականությունը՝ որոշում է կայացվել դիֆերենցել սակագների աճը։
Գազի գների աճը չի վերաբերի այն սպառողներին, որոնք տարեկան սպառում են 1500 խ/մ–ից ոչ շատ։ Իսկ դրանից ավելի սպառողները կրկնակի անկ կվճարեն երկնագույն վառելիքի համար՝ ամեն խ/մ–ի դիմաց 20 կոպեկով շատ։ Թանկացել է նաեւ էլեկտրաէներգիան։ Ամսական մինչեւ 250 կՎտ/ժ օպգտագործող սպառողների համար սակագինը նույնն է մնացել, իսկ դրանից ավելի վառողների համար 1 կՎտ/ժ–ի համար այն թանկացել է 11 կոպեկով։ Նոր սակագները կգործեն 2017-ի հունվարի 1ից։



























