Անգլիացիներին վրդովել է Լոնդոնի տարրական դպրոցներից մեկում չեզոք սեռի համար զուգարան բացելը, հայտնում է The Independent–ը։
Նորամուծությունից վրդովված ծնողները change.org–ում խնդրագիր են տեղադրել՝ դպրոցի ղեկավարությունից պահանջելով առանձին զուգարաններ բացել։ «Մենք կարծում ենք, որ չեզոք սեռի համար զուգարանները՝ եւ՛ տղաների, եւ՛ աղջիկների համար, խախտում են հիգիենայի նորմերը։ Մենք մտահոգված ենք, որ դա կարող է հանգեցնել սեռական ոտնձգությունների քանակի աճին»,– ասված է խնդրագրում, որն արդեն 800 մարդ է ստորագրել։
Դպրոցի տնօրեն Քեթ Ուիլերը վստահ է, որ միացյալ զուգարանները անվտանգ տարածք են, որտեղ աշակերտները կհարգեն միմյանց։
Դպրոցում նաեւ առանձին զուգարաններ են տեղադրված՝ աղջիկների եւ տղաների համար, որպեսզի չցանկացողները չօգտվեն չեզոք սեռի զուգարաններից։




























