ՌԴ Պրիմորիեի երկրամասի Շկոտովսկի շրջանում ամուրյան վագրիկն ընկերացել է կզաքիսի հետ։ Կենդանիների խաղի տեսանյութը հրապարակել է Ruptly–ն։

Շերխան մականունով վագրիկը, որը Տիմուր այծի հետ բարեկամացած Ամուր վագրի ձագն է, տեղափոխվել է անասնաբույժի հսկողության տակ առողջական խնդիրների պատճառով։

Կենդանին ծնվել էր սեպտեմբերի 18-ին։ Հիմա նրա կյանքին վտանգ չի սպառնում։