Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի իշխանությունները որոշել են 310 հազար հավ ոչնչացնել այն բանից հետո, երբ այնտեղ H5N8 գրիպի վիրուս էր հայտնաբերվել, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Տեղական իշխանություններ ներկայացուցիչները երկուշաբթի Սեկկավա քաղաքի թռչնաբուծարանում 40 սատկած հավ էին գտել։ Նրանցից 5-ի մոտ թռչնի գրիպ է հայտնաբերվել։

Վիրուսը հայտնաբերվել էր նաեւ հյուսիսային Աոմորի պրեֆեկտուրայում, որտեղի ֆերմաներից մեկում սատկած բադեր էին գտել։ Այս կապակցությամբ որպես կանխարգելիչ միջոց կոչնչացվի 16.5 հազար թռչուն։ 10 կմ շառավղով ավելի քան 60 թռչնաբուծարան է գործում, որտեղ մոտ կես մլն թռչուն է բնակվում։