Ֆիդել Կաստրոյի աճյունասափորը տեղադրվել է Կուբայի Հեղափոխական զինված ուժերի նախարարության «Գրանմա» դահլիճում: Կուբայի հեռուստատեսությանը վկայակոչելով՝ ՏԱՍՍ-ը հայտնել է, որ այնտեղ տեղի է ունեցել Կուբայի բարձրագույն ղեկավարության, Կուբայի կոմունիստական կուսակցության եւ կուբայական հեղափոխության պատմական առաջնորդի հրաժեշտի արարողությունը:
Արարողությունը ղեկավարել է նրա եղբայրը՝ երկրի ղեկավար Ռաուլ Կաստրոն, որը երկրի ղեկավարության մյուս ներկայացուցիչների հետ կուբացի առաջնորդի հիշատակը հարգել է մեկ րոպե լռությամբ: Արարողությանը մասնակցել են նաեւ Կուբայի ղեկավարի առաջին տեղակալ Միգել Դիաս-Կանելը, հեղափոխական զինված ուժերի նախարար Լեոպոլդո Սինտրա Ֆրիասը, Կոմկուսի երկրորդ քարտուղար Խոսե Ռամոն Մաչադո Վենտուրան եւ խորհրդարանի նախագահ Էստեբան Լասոն:
Վայրը, որտեղ դրվել է Ֆիդելի աճյունասափորը, զարդարված է վարդերի ծաղկեպսակներով, այնտեղ դրված են նաեւ նրա լուսանկարները: Արարողության մասնակիցները Հեղափոխության գաղափարներին հավատարմության եդում են ստորագրել, որոնք 2000 թվականի մայիսի 1-ի հանրահավաքում Ֆիդել Կաստրոն է շարադրել:




























