Dictionary.com–ի վարկածով 2016 թվականի բառ է դարձել «քսենոֆոբիա»–ն։ CNN–ի փոխանցմամբ՝ «քսենոֆոբիա» բառի որոնման գագաթնակետը հունիսի 24-ին է եղել՝ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեի հաջորդ օրը։ Այդ օրը այդ բառի որոնումն աճել է 938 տոկոսով։ Բացի այդ, եւս մեկ «բռնկում» էր գրանցվել հունիսի 29-ին՝ Բարաք Օբամայի ելույթից հետո, որում նա այդ բառն օգտագործել էր Թրամփի հասցեին։
Dictionary.com–ն առաջարկում է «քսենոֆոբիան» բնութագրել որպես օտարերկրացիների, այլ մշակույթի կրողների, ավանդական հագուստի նկատմամբ վախ կամ ատելություն։




























