Նյու Յորքում հարյուրավոր ռաբբիներ մասնակցել են Mannequin Challenge ֆլեշմոբին։ Կրոնական գործիչները ժամանել էին կոնֆերանսին  մասնակցելու եւ ընդհանուր լուսանկար անելիս նրանց առաջարկել են միանալ հայտնի ակցիային։ Տեսանյութը հրապարակվել է Chabad–ի թվիթերյան էջում։

Ֆլեշմոբին մասնակցել է ավելի քան 2 հազար ռաբբի։ Ոչ բոլոր հերոսներն են հետեւել ֆլեշմոբի կանոններին, ոմանք, օրինակ, խոսում էին։

Ընդհանուր առմամբ կոնֆերանսին մասնակցելու էր ժամանել 4.6 հազար ռաբբի 90 երկրներից։