Պետք է ավելի շատ լիազորություններ տալ Հայաստանի խորհրդարանի քննչական հանձնաժողովներին։ Այս մասին նոյեմբերի 29-ին ԱԺ–ում ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։
Նոր խորհրդարանում առաջարկում են քննչական հանձնաժողով ստեղծել հատկապես կարեւոր իրադարձությունների ուսումնասիրության համար։
«Նախագծում ասվում է, որ հանձնաժողովը չպետք է միջամտի գործերին, որոնցով դատավարություն է ընթանում։ Սակայն այդպես ստացվում է, որ այն ոչ մի խոշոր պատահար այն ուսումնասիրել չի կարող։ Այդ պատճառով էլ, եթե ինչ–որ տեղ, Աստված չանի, մի բան է պայթում, քրեական գործ է բացվում։ Իսկ եթե մեկին փողոց են վռնդում եւ պետության թողտվությամբ խլում տունն ու ունեցվածքը, այստեղ քաղաքացիական հայց է։ Իսկ հանձնաժողովը, ստացվում է, որ չի կարող հետաքննել ո՛չ այս դեպքը, ո՛չ մյուս։ Նա չի խանգարի դատարանին, քանի որ իրավական գնահատականներ տալ չի կարող։ Միայն փաստեր հավաքել։ Ուստի նրան հնարավորություն տվեք զբաղվել գործերով դատական գործընթացին զուգահեռ»,– ասել է Ջհանգիրյանը։





























