Նոյեմբերի 28-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Երեւանի Արցախի եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Կարեն Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որում եղել է գումար եւ նույնականացման քարտ:
Պարզվել է, որ Կարեն Բ.-ն նշված դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 16.30-ին, թիվ 33 երթուղու ավտոբուսի սրահում, 38-ամյա Շողիկ Ա.-ի պայուսակից:
Կատարվում է հետաքննություն:





























