Վիշեգրադի խմբի ԱԳ նախարարները կողմ են արտահայտվել ԵՄ ընդլայնմանը ու աջակցություն հայտնել Արեւմտյան Բալկանների երկրներին, որոնք ձգտում են անդամակցել ԵՄ-ին։ Այս մասին նրանք հայտնել են ԵՄ 15 արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որին մասնակցում էր նաեւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հայտնում է Լեհաստանի ռադիոն։

Մոգերինին իր հերթին կարեւորել է բալկանյան երկրների հետ բանակցություններում զգալի առաջընթացը։ Արտգործնախարարները նշել են, որ ԵՄ անդամակցության մոտ հեռանկարները առաջին հերթին վերաբերում են Սերբիային, Մակեդոնիային, Բոսնիային ու Հերցոգովինային, Ալբանիային, Չեռնոգորիային ու Կոսովոյին։