Նորմանդական ձեւաչափով (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա) նախարարական հանդիպման ընթացքում ոչ մի առաջխաղացում չի ապահովվել, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»;

«Միաժամանակ ես դրական եմ համարում այն հանգամանքը, որ հոկտեմբերի 19-ին առաջնորդների ձեռք բերված պայմանավորվածությունները կասկածի տակ չեն դրվում, ինչպես առաջ էր արվում, խոսքն այդ թվում մինսկյան պայմանավորվածությունների ու անցած տարվա հոկտեմբերին Փարիզում կայացված որոշումների մասին է»,- ասել է Լավրովը լրագրողներին։

Նա նշել է, որ հիմա Ուկրաինայում զինված առաքելություն տեղակայելու մասին ոչ ոք չի էլ մտածում։ «Այդ հարցն արդեն հրատապ չէ, քանի որ նման անհրաժեշտություն այլեւս չկա։ Խոսք չկա ոչ ԵԱՀԿ, ոչ էլ որեւէ այլ կառույցի ռազմականացված առաքելությունների մասին, որոնց մասին պարբերաբար խոսում են Կիեւում»,- ասել է Լավրովը։