ԱՄՆ նախագահ ԲԱրաք Օբաման պաշտոնական պատվիրակություն չի ուղարկելու Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությանը, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեսթը, հայտնում է Reuters–ը։

Նրա խոսքով արարողության ժամանակ ԱՄՆ-ն կներկայացնեն ազգային անվտանգության քարտուղարի տեղակալ Բեն Ռոդսը ու Հավանայում ԱՄՆ դեսպանի պաշտոնին Օբամայի թեկնածու Ջեֆրի Դելաուրենտիսը։