Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ Սիդնեյի Չայնա Թաունում գազի արտահոսքի հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել: 16 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 2 երեխա:

Սինհուայի հաղորդմամբ՝ բուժաշխատողները տեղում բուժօգնություն են ցուցաբերել տուժածներից մի քանիսին, 7 մարդ էլ հիվանդանոց է տեղափոխվել: Բացի այդ, շուրջ 200 մարդ տարհանվել է շենքից:

Պայթյունի հետեւանքով նաեւ մերձակա շինություններն են վնասվել: Սիդնեյում Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը կապ է հաստատել տեղի ոստիկանության հետ: Տուժածների քաղաքացիության մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: