Լեհաստանում գրանցված երկրաշարժի հետեւանքով Պոլկովիցե քաղաքի «Ռուդնյա» հանքում մեկ մարդ է զոհվել, 7-ը փլատակների տակ է մնացել: Ըստ Ինտերֆաքսի՝ ստորգետնյա ցնցումների ժամանակ, ընդհանուր առմամբ, 16 հանքափոր է եղել հանքում, որոնք մի մասին հաջողվել է դուրս գալ:

4.5 մագնիտուդով երկրաշարժը տեղային բնույթ է կրել: Ցնցումները զգացել են մերձակա քաղաքների բնակիչները, սակայն լուրջ ավերածություններ են գրանցվել միայն հանքում:

Փրկարարները շարունակում են մարդկանց որոնել փլատակների տակ: