ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային թվիթերի քանակը բարենպաստ կերպով է ազդել երկրի շուկայի վրա։ Այս մասին հայտնում է Bloomberg–ը՝ վկայակոչելով Սինգապուրի բորսայի թոփ մենեջերներին։
«Թրամփի գալով մեծ անորոշություն եւ տարբեր սեկտորներում առքուվաճառքի հնարավորություն է ի հայտ եկել։ Նա ամեն օր գրառումներ է կատարում։ Մենք չենք էլ հասկանում, թե ինչ կպատահի դրանից հետո շուկաների հետ, սակայն ինչ–որ բան հաստատ կլինի, իսկ թրեյդերները պաշտում են նման բաները»,– ասել է մենեջեր Չու Սուտատան։
Հայտնի է դարձել, որ Թրամփի ընտրվելու պահից ի վեր Սինգապուրի բորսայում բաժնեմասերի արժեքը 937 մլն դոլարով աճել է։
Ակնկալվում է, որ Թրամփի ընտրվելը աշխարհում ԱՄՆ ինդեքսները թարմացրել են պատմական ռեկորդները։





























