ԱՄՆ նախագահի կինը՝ Միշել Օբաման, երբեք չի առաջադրի թեկնածությունը նախագահական ընտրություններում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ The Rolling Stones ամսագրին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Բարաք Օբաման:

«Միշելը երբեք չի մասնակցի նախագահական պայքարին: Նա չափազանց զգայուն է, որպեսզի ցանկանա քաղաքականությամբ զբաղվել»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ հայտարարել է Օբաման:

Նա, միաժամանակ, թվարկել է կնոջ տաղանդները եւ այն, թե ինչպիսի «անհավանական ռեզոնանս» է առաջացել նրա եւ ամերիկյան ժողովրդի միջեւ: