Հայտնի ընկերությունները, այդ թվում՝ Unilever-ը, Nestlé-ն եւ Procter&Gamble-ը, իրենց ապրանքների արտադրության մեջ օգտագործում են ինդոնեզիական պլանտացիաների արմավի յուղ, որտեղ դրա արտադրության մեջ կիրառվում է մանկական աշխատանքը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հաշվետվության մեջ:
«Արմավի յուղի հետ կապված մեծ սկանդալ. ապրանքանիշների անվանումների ետեւում աշխատանքի շահագործումն է» կոչվող հաշվետվության մեջ նշված է արմավի յուղի խոշորագույն արտադրող Wilmar-ի դեմ քննության մասին, որն իր հումքը մատակարարում է 9 ընկերությունների՝ Nestlé, Procter & Gamble, Unilever, AFAMSA, ADM, Colgate-Palmolive, Elevance, Kellogg's եւ Reckitt Benckiser:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
«Colgate, Nestlé եւ Unilever խոշոր ընկերություններն իրենց հաճախորդներին համոզում են, որ իրենց արտադրանքում օգտագործվում է էկոլոգիապես անվտանգ արմավի յուղ, որն արտադրվում է մանկական եւ հարկադիր աշխատանքի միջոցով»,- նշել է Amnesty International-ի աշխատակցուհի Մեգնա Աբրահամը:





























