Lufthansa ավիաընկերության օդաչուների գործադուլն ընկերության  համար 15 մլն եվրո կարժենա։ Այս մասին հայտնում է Bild–ը։

Անցյալ շաբաթ գործադուլը ավիաընկերությանն արդեն 75 մլն եվրոյի վնաս էր հասցրել։

Օդաչուները շարունակում են բողոքի ակցիան, որի պատճառով Lufthansa–ն չեղարկել է 890 պլանավորված չվերթ։ «Կտուժի մոտ 98 հազար ուղեւոր»,– ասել են ընկերությունից։ Նոյեմբերի 30–ից դեկտեմբերի 1-ը կչեղարկվի մոտ 1.7 հազար չվերթ։