ԱՄՆ-ը մտադիր է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել՝ ի պատասխան միջուկային հինգերորդ փորձարկման անցկացման: Այս մասին հայտնել է ճապոնական NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
Աղբյուրը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պլանավորում են միջոցառումներ ընդունել, որոնք կսահմանափակեն հյուսիսկորեական ընկերությունների աշխատակիցներին ազատ շրջանառվող արժույթ վաստակելու նպատակով արտասահման ուղարկելու պրակտիկան:
Նաեւ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը պատրաստվում է այդ միջոցառումները մտցնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի մեջ, որը պետք է օրերս ընդունվի, այդուհանդերձ չինական կողմը նման միջոցառումներին դեմ է հանդես եկել:





























