ԿՀՎ–ն հրապարակել է 20–րդ դարի պատմության ավելի քան 70 տարին ընդգրկող տասնյակ քարտեզներ։ Այս մասին հայտնում է Popular Mechanics–ը։

Քարտեզների թվում են 1941-1942 թթ. ռուսական ճակատը, 1945–ին Ճապոնիայի ազդեցության գոտին եւ նույն թվականին Բեռլինի օկուպացիայի գոտին։ Հասանելի են նաեւ 1950 թվականին միջազգային առեւտրային շփումների քարտեզը, 1956-ին Անտարկտիդայի յուրացումը եւ 1962-ին Կուբայում հրթիռների տեղակայումը։

ԿՀՎ–ն նաեւ հրապարակել է լուսանկարներ, որոնց թվում՝ 1962-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդիի լուսանկարը, որում երեւում է, որ նա ելույթ է ունենում Վիետնամի քարտեզի ֆոնին։