Ռուսաստանը Սիրիայի հարցով շփումներ է պահպանում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի որոշ անդամների հետ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը՝ պատասխանելով հարցին, թե Թրամփի շրջապատից ում հետ է Մոսկվան կապեր պահպանում Սիրիայի հարցով։ «Կան տարբեր մարդիկ, որոնց մենք վաղուց ենք ճանաչում»,– ասել է նա՝ հրաժարվելով կոնկրետացնել, թե ում նկատի ունի, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ դեռեւս վաղ է կանխատեսումներ անել Սիրիայի հարցով ՌԴ–ի եւ ԱՄՆ–ի միջեւ համագործակցության մասին։