ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Goldman Sachs բանկի նախկին գործընկերոջը՝ Սթիվեն Մնուչինին, նշանակել ֆինանսների նախարարի պաշտոնին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը՝ վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրներին:

Այս դեպքում ԱՄՆ կառավարությունում գլխավոր տնտեսական պաշտոնը կզբաղեցնի Ուոլ սթրիթի փորձառու աշխատակիցը: Մնուչինը եղել է Թրամփի նախագահական ընտրարշավի ֆինանսական ղեկավարը, իսկ նախկինում նաեւ զբաղվել է Հոլիվուդի նախագծերի ֆինանսավորմամբ: Հանրապետական կուսակցությունում որոշման ընդունմանը մոտ կանգնած աղբյուրը հատնել է, որ նրա առաջիկա նշանակման մասին կարող է հայտարարվել նոյեմբերի 30-ին: