Կոտայքի մարզի Կարենիս գյուղում այսօր` նոյեմբերի 30-ին, տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալում նոյեմբերի 29-ին մահացած 20-ամյա զինծառայող Նարեկ Ասատրյանի հոգեհանգիստը: NEWS.am-ի հետ զրույցում Կարենիսի գյուղապետ Արմեն Բաղդասարյանը նշեց, որ զինծառայողի հոգեհանգստին ներկա են եղել նրա ծառայակից ընկերներն ու ԶՈւ բարձրաստիճան սպաներ:

 Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Նարեկը մահացու վիրավորումն ստացել է հուլիսի 16-ին խրամատում` ականի պայթյունի հետեւանքով, երբ դիվերսիոն հարձակում է  տեղի ունեցել: Նա վիրավորում էր ստացել գլխի շրջանում: Նա արդեն հինգ ամիս ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալում է եղել` անգիտակից վիճակում: Նարեկ Ասատրյանը ապրիլյան պատերազմի մասնակից է, ծառայել է Մատաղիսում:

Նարեկ Ասատրյանը Կոտայքի մարզի Կարենիս գյուղից է՝ ընտանիքի միակ զավակը:

Նարեկ Ասատրյանին կհուղարկավորեն վաղը` Կարենիս գյուղում: