2017 թվականը հաջող է լինելու կենդանակերպի բոլոր նշանների համար, քանի որ լինելու է Վեներայի հովանավորության ներքո: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:

«Այս տարի հաղթող Վեներայի տարի է լինելու: Վեներայի հաղթական գործունեությունը կսկսվի 2017թ. մարտի 21-ից և կավարտվի 2018թ. մարտի 21-ին: Իսկ արդեն հունվարի 28-ից լիազորությունները կստանձնի կարմիր հրե աքաղաքը»,– ասաց աստղաբանը։

Գուրգեն Հովհաննիսյանը ներկայացրեց նաեւ 2017 թ. իր հակիրճ կանխատեսումները կենդանակերպի բոլոր նշանների համար։

Խոյ

Խոյերի համար տարին հարուստ է, լի անակնկալներով և նոր նախաձեռնություններով: Պլանների հաջող իրականացման համար անհրաժեշտ է ապավինել ներքին բնազդին և ինտուիցիային: Տարին թեև հաջողակ է, սակայն անհրաժեշտ է մեծ էներգիա՝ լիարժեք հաջողության հասնելու, և կամք՝  նոր ուղիներ հարթելու և նոր հնարավորություններ ստեղծելու համար:

Ցուլ

2017 թվականը ցուլերի համար հաղթանակի տարի է լինելու: Ռիսկն ու գործողությունների արագությունը կտան սպասված արդյունքը, ձեզ կլիցքավորեն կենսունակությամբ և լավատեսությամբ: Անհրաժեշտ է խանդավառությամբ իրականացնել վաղեմի մտադրությունները: Կլուծվեն ցուլերի առողջական և ընտանեկան խնդիրները: Նոր նախաձեռնություններն ու կարգավիճակի փոփոխությունը շատ կարևոր են ամբողջ տարվա ընթացքում: Այդպիսի փոփոխություները ցուլերի հաջողության և բարգավաճման բանալին են:

Երկվորյակ

Երջանիկ տարի է երկվորյակների համար: Կշարունակվեն նախորդ տարի սկսված հաջողությունները, կարիերայի զարգացման շատ հնարավորություններ կընձեռնվեն, պետք է շատ աչալուրջ լինել և ժամանակին որսալ հաջողությունը: Տարվա ընթացքում ստիպված կլինեք հաղթահարել մի շարք խոչընդոտներ, որոնք, սակայն, ձեզ միայն կամրապնդեն և կդարձնեն անպարտելի: Ճանապարհորդությունները և հոգևոր աճի փնտրտուքը լիովին բարենպաստ են:

Խեցգետին

Խեցգետինները կմտնեն իրենց կյանքի և անձի իմաստավորման նոր փուլ: Տարին հաջողակ է: Խեցգետինները գտնվելու են տիեզերական բարձր հովանու ներքո: Ջերմություն և հարմարավետություն պետք է ստեղծեն իրենց, իրենց ընկերների և հարազատների համար:

Առյուծ

Առյուծների հաջողությունը շարունակվում է: Տարին հաջողակ է նոր միության և գործնական փոփոխությունների համար: Գործելու և ստեղծագործելու լիակատար ազատություն կա: Նոր ուղիներ հարթելու տարի է:

Կույս

Կույսերը կհաղթահարեն բազմաթիվ դժվարություններ և ի վերջո կստեղծեն այն երջանկությունը, որին երկար ժամանակ պատրաստվել են: Պետք է շատ զգոն լինել բառերի և գործողությունների նկատմամբ, քանի որ սխալ հասկացված լինելու վտանգ կա:

Կշեռք

Կշեռքները 2017թ. կդրսևորեն իրենց ազատ և անկախ որակները: Նոր փոփոխություններ, ուղիներ և հնարավորություններ են սպասվում: Դուք կարող եք ստեղծել այն ամենը, ինչ ցանկանում եք՝ միայն ամուր կամքի և ստեղծագործական ազատության շնորհիվ: Կայուն և բեղմնավոր տարի է սպասվում: Փոփոխություններ են սպասվում նաև անձնական կյանքում: Կարող եք վերադառնալ որոշ կիսատ թողած գործերի, լուծել անձնական կյանքի դժվարությունները և զգալ իրական սիրո ուժը:

Կարիճ

Այս նշանի տակ ծնվածները արդեն հաղթահարել են բավականին դժվարություններ, որոնք դարձրել են նրանց ավելի ուժեղ: Նրանք, ովքեր հաջողությամբ հաղթահարել են այդ դժվարությունները, 2017թ. ձեռք կբերեն ներդաշնակություն և խաղաղություն: Ժամանակն է գործել նոր ինտենսիվությամբ եւ ավելի մասշտաբային: 2017թ. կավարտվեն նախորդ 5 տարիների դժվարությունները, և կսկսվի երջանիկ շրջանը: Կարող են առաջանալ առողջական խնդիրներ: Կարիճները կտեսնեն սեփական մութ կողմերը:

Աղեղնավոր

Երջանիկ և հաջողակ տարի է աղեղնավորների համար: 2017թ. աղեղնավորները կհավաքեն անցած 9 տարիների ընթացքում ցանածի պտուղները: Հրաշալի տարի է հին գործերը ավարտին հասցնելու համար: Խստությունը անհրաժեշտ կլինի ճշգրիտ հարվածներ հասցնելու համար: Տարվա առաջին կեսը մի փոքր բարդ կլինի, քանի որ կվերանան ձեր ունեցած պատրանքները, կարող եք բացահայտել մի շարք կեղծիքներ, բայց սա ևս ձեր օգտին կլինի: Երկրորդ կեսը հաջող կլինի ստեղծագործական գործունեության համար:

Այծեղջյուր

Հրաշալի տարի է այծեղջյուրների համար: Առողջական ու ստեղծագործական բոլոր հարցերը կլուծվեն տարվա առաջին կեսին: Հաջողությունը և վերելքը պայմանավորված են ձեզ սահմանափակող մտքերից ձերբազատվելու կարողությամբ: Անհրաժեշտ է տարվա ընթացքում պահպանել լավատեսությունը և լինել ստեղծագործական պրոցեսում: Տարին թագավորական է այծեղջյուրների համար, հետևաբար պետք է ձեզ պահեք ինչպես թագավոր (թագուհի):

Ջրհոս

2017 թվականը ջրհոսների համար պարադոքսալ հաջողակ տարի է. տարին լի կլինի փորձություններով, որոնք դրական ազդեցություն կունենան, և ջրհոսները հաջողությամբ կհաղթահարեն դրանք: Տարին կարող է բերել անսպասելի տհաճ շրջադարձեր, որոնք, սակայն, կհետաքրքրացնեն կյանքը, միօրինակության զգացողությունը կանցնի և լիովին հավանական է, որ սկսվի հետաքրքիր արկածների շրջան: Դուք ինքներդ կհամոզվեք, թե ինչպես են փոխվել ձեր անհատականությունն ու վարքագիծն այնպես, որ ուրիշները չգիտեն՝ ձեզնից ինչ սպասել:

Ձուկ

Այս տարի ձկներն իրենց մեջ կբացահայտեն ինտուիտիվ ունակություններ: Տարվա ընթացքում արդեն սկսած գործերի հաջող շարունակության և նոր նախաձեռնությունների համար լավ հնարավորություններ կընձեռնվեն, որոնք ձկները կզգան իրենց ինտուիցիայով: Շատ կարևոր է հետևել սրտի ձայնին: Հունիսի 14-ից նոյեմբերի 23–ն ընկած ժամանակահատվածում մի փոքր լարված ժամանակաշրջան կլինի ձկների համար: Շփոթվածության և հուզմունքի զգացողություն կհամակի, որը կհաղթահարեք, եթե կարողանաք օգտվել ինտուիցիայից: Իսկ ինտուիցիայից օգտվելու ունակությունը պայմանավորված է զգայական ինքնաճանաչմամբ, սեփական անձի վրա մշտական աշխատանքով, ստեղծագործական գործունեությամբ և աշխարհի փիլիսոփայական ընկալմամբ: Տարվա ընթացքում դուք գտնվելու եք բարձր ուժերի պաշտպանության ներքո, այնպես որ վստահորեն կարող եք ստեղծել սեփական երջանկությունը: