Ռուանդայի գլխավոր դատախազությունը սկսել է հետաքննել ֆրանսիացի 20 բարձրաստիճան զինվորականների ու պաշտոնյաների հնարավոր մասնակցությունը 1994-ին Ռուանդայում իրականացված ցեղասպանությանը, հայտնում է Reuters–ը՝ մեջբերելով աֆրիկյան հանրապետության վերահսկիչ գերատեսչության ղեկավար Ռիչարդ Մուխումուզային։
Դատախազը հավելել է, որ արդեն մոտ երկու շաբաթ այս հարցի շուրջ շփվում է ֆրանսիական կառավարության անդամների հետ։ Նաեւ Մուխումուզան հայտնել է, որ իր գերատեսչության ներկայացուցիչները մտադիր են հարցաքննել այն ֆրանսիացիներին, որոնց կասկածում են ցեղասպանությանը մասնակցության մեջ։
Նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը հրապարակայնորեն քննադատել է այս հետաքննության շրջանակում Ռուանդայի քննչական մարմինների գործողությունները ՝ ցեղասպանությանը ֆրանսիացիների մասնակցության մասին կասկածները անվանելով «բացարձակ սուտ, որը Փարիզը չի հանդուրժի»։





























