ՕՊԵԿ համաժողովի հաջորդ նախագահը կդառնա Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՕՊԵԿ գործող նախագահ, Կատարի էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Մոհամեդ Բեն Սալեխ աս- Սադան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Սաուդյան Արաբիայի նախարարն է լինելու»,- ասել է աս- Սադան, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ով է դառնալու ՕՊԵԿ հաջորդ նախագահը։





























