Չինաստանի Նանկին քաղաքում շարունակվում է շախմատային Մեծ Սաղավարտի առաջին սուպերմրցաշարը` Մագնուս Կարլսենի, Վիշի Անանդի, Վեսելին Տոպալովի, Վուգար Գաշիմովի, Էթյեն Բաքրոյի եւ Վան Յուեի մասնակցությամբ:
6-րդ տուրում հաղթանակ է տարել միայն աշխարհի չեմպիոն Անանդը, որը սեւերով պարտության է մատնել Վան Յուեին: Բաքրո - Կարլսեն, Գաշիմով - Տոպալով պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:
Վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է 4,5 միավոր վաստակած Կարլսենը: Կես միավոր է հետ Բաքրոն: 3,5 միավոր ունի Անանդը:





























