ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը վերաբերում է հետախուզության ոլորտում քաղաքականության հարցերին եւ ենթադրում է հանձնաժողով ստեղծել ամբողջ աշխարհում Ռուսաստանի քաղաքական միջամտությանը հակազդելու համար, հայտնում է ՌԲԿ–ն։
Խոսքը միջգերատեսչական հանձնաժողովի մասին է, որը պետք է կանխի ժողովուրդների եւ կառավարությունների վրա բացահայտ ազդեցություն թողնելու փորձերը։ Մասնավորապես հիշատակվում է ՌԴ քաղաքական վերնախավի կամ նրանց միջնորդների կողմից կեղծ տեղեկություններ տարածելու, կաշառակերության, մարդու իրավունքների ոտնահարումների, ահաբեկչական ակտերի, սպանությունների դեմ պայքարը։
Օրինագծի օգտին քվեարկել է 390 կոնգրեսական, դեմ՝ 30–ը։ Սենատում այս փաստաթղթի շուրջ քվեարկությունը կկայանա մինչեւ ընթացիկ տարվա վերջը։





























