ԱՄՆ Վիսքոնսինի նահանգում ձայների վերահաշվարկի գործընթացը կսկսվի դեկտեմբերի 1-ին։ Սա վերջին 16 տարում ձայների առաջին վերահաշվարկն է լինելու, հայտնում է Associated Press–ը։
Նախորդ անգամ այս գործընթացն անցկացվել էր 200 թվականին, երբ ԱՄՆ նախագահի թեկնածուներ էին Ջորջ Բուշ կրտսերն ու Ալբերտ Գորը։
Մոտ 3 մլն ձայների վերահաշվարկի գործընթացի կազմակերպման համար ընտրական հանձնաժողովի ղեկավարությունը ժամանակավոր աշխատակիցների է վարձել եւ մեծացրել աշխատաժամանակը։ Նահանգի քաղաքների մեծ մասում վերահաշվարկն իրականացվելու է ձեռքով, ինչպես պահանջել է
«կանաչների» թեկնածու Ջիլ Սթեյնը, սակայն Միլուոքիի խոշորագույն շրջանում կդիմեն հատուկ սարքերի օգնությանը։
Թրամփը Վիսքոնսինի նահանգում հաղթել էր Հիլարի Քլինթոնին՝ առաջ անցնելով 22 հազար ձայնով։





























