2017 թվականի պետական բյուջեի նախագծի լրացումներով ծախսերը 16,1 մլրդ-ով կկրճատվեն: Այս մասին դեկտեմբերի 1-ին՝ կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Տնտեսման հաշվին պլանավորվում է մեծացնել մյուս ծրագրերի ծախսերը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Այսպես՝ ծախսերը պլանավորվում է կրճատել 16,1 մլրդ դրամով, որոնցից 13 մլրդ-ը ԱԱՀ-ի գերավճարներն են, 1,1 մլրդն-ը՝ կապիտալ ծախսերը: Պլանավորվում է գազի սակագնի էժանացման շնորհիվ 327 մլն տնտեսել կոմունալ ծառայությունների հաշվին, իսկ 295 մլն՝ պետապարատի կրճատման (արտասահմանյան վարկային ծրագրերի իրականացման մի քանի բյուրոների):

Միեւնույն ժամանակ, 8 մլրդ դրամով կավելանա կառավարության պահուստային ֆոնդը, 1,9 մլրդ-ով՝ Արփա-Սեւան թունելի կապիտալ վերանորոգման ծախսերը: Արտասահմանյան թիրախային վարկերի եւ դրամաշնորհների պետական համաֆինանսավորումը կմեծանա 2,1 մլրդ դրամով: Աղետի գոտում բնակարանային ապահովման ծախսերը կմեծանան 590 մլն դրամով:

Այսպիսով, ծախսերը ընդամենը վերաբաշխվել են՝ ընդհանուր գումարը չմեծացնելով կամ չպակասեցնելով: Բյուջեի ընդհանուր եկամուտները մնացել են 1 տրլն 210 մլրդ դրամ (2,5 մլրդ դոլար) մակարդակում, որից հարկերը՝ 1 տրլն 135 մլրդ: Ծախսերը կկազմեն 1 տրլն 360 մլրդ (2,8 մլրդ դոլար), պակասուրդը՝ 150 մլրդ: