Լեհաստանի նախկին վարչապետ, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը լեհական քաղաքականություն իր վերադարձը հնարավոր է համարել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

TVN24-ի հետ հարցազրույցում Տուսկը կարեւորագույն հարց է համարել Լեհաստանի ընդդիմության վիճակը: «Ոչ միայն նրա առաջնորդների, ոչ միայն Գժեգոժա Սհետինի կամ Ռիշարդ Պետրուի («Նովոչեսնա» կուսակցության ղեկավար), այլ նաեւ այդ կազմավորումների, այն ամենի, ինչ շուրջը կատարվում է: Նկատի ունեմ նաեւ հասարակական շարժումները, ոչ միայն քաղաքական կուսակցությունները: Նրանցից եւ նրանց վիճակից կախված կլինի՝ PiS-ը (Յարոսլավ Կաչինսկու իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցություն) Լեհաստանում մե՞կ ժամկետ կկառավարի, թե՞ ավելի երկար»,- հայտարարել է Տուսկը:
«Եթե ակտիվ քաղաքականություն իմ վերադարձը կօգնի, դա միշտ էլ կարելի է քննարկել»,- հավելել է նա:
Տուսկն ուրախ է, որ Լեհաստանում մարդիկ կան, ովքեր իրեն ընդունակ են համարում փոխելու «այն քաղաքական թրենդը, որն այժմ կա»: