ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները ժամանակավորապես սառեցնելու մասին ԵԽ բանաձեւը վերջ չի տա փախստականների հարցով գործարքին, որը կենսականորեն կարեւոր է համարվում ԵՄ ներքին կայունության համար։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Արեւմտյան Անգլիայում Բրիսթոլի համալսարանի ավագ պրոֆեսոր Գյունտեր Վալցենբախը։

Նրա խոսքով ԵԽ-ում քվեարկությունը դժվար թե արմատական փոփոխություններ առաջացնի Բրյուսելի ու Անկարայի հարաբերություններում։ «Չնայած ԵԽ 623 անդամներից 479-ը աջակցել են բանաձեւը, դրա ազդեցությունը բավականին սահմանափակ կլինի։ Քանի դեռ միգրացիոն գործարքը զգալիորեն կախված է թուրքական սահմանային հսկողությունից, այն «կվճարվի» ԵՄ զգալի ֆինանսական աջակցությամբ»,- շեշտել է Գյունտեր Վալցենբախը։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կանխատեսելի սպառնալիքը «կողքից»՝ մանավանդ ՇՀԿ-ում գործընկերներ որոնելու մասին, ըստ փորձագետի, վստահության արժանի չէ ու դժվար թե արտահայտի Թուրքիայի ազգային շահերը անվտանգության միջոցառումների ու միջազգային տնտեսական հարաբերությունների տեսակետից։ Երկու ոլորտներում էլ, շեշտեց Գյունտեր Վանցենբախը, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն լավագույն այլընտրանքն են առաջարկում։ «Կողմերի միջեւ վերջին դիվանագիտական բախումների լավագույն բացատրությունը առաջվա պես ԵՄ ինստիտուցիոնալ քաաղքականությունն է»,- հավելել է Գյունտեր Վալցենբախը։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը քվեարկել էր ԵՄ-ին հնարավոր անդամակցության մասին Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու օգտին։ Հաստատված բանաձեւն իրավաբանորեն պարտադիր չէ բայց արտահայտում է խորհրդարանի դիրքորոշումը։