Արարատի մարզի Խաչփառ գյուղում նոյեմբերի 30-ին,  երիտասարդների միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ 

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ավտոմեքենան կայանելու պատճառով  վիճել են երկու երիտասարդ, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է մյուսին։  Տուժածը կրծքավանդակի հատվածում դանակի վնասվածքով տեղափոխվել է Երեւանի հիվանդանոցներից մեկը։ Նա 22 տարեկան է։

NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ  նշված դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։ Դանակահարության մեջ կասկածվող 27-ամյա տղամարդը երեկ գիշեր ձերբակալվել է։