ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու դեսանտային նավեր Միջերկրական ծով են մտել: Պենտագոնի կայքի հաղորդագրության համաձայն՝ Wasp-ը (LHD 1) եւ Whidbey Island-ը (LSD 41) անցել են Սուեզի ջրանցքով եւ Վեցերորդ նավատորմի պատասխանատվության գոտի մտել դեկտեմբերի 1-ին:

Նավերում 4 հազար զինծառայող կա՝ նավաստիներ եւ ծովային հետեւակայիններ, որոնք բարձր պատրաստվածության խմբից են (ARG):

Ըստ Lenta-ի՝ Wasp-ի հրամանատար Բայրոն Օգդենն ասել է, որ իրենց առաքելությունը Միջերկրական ծովում անվտանգությունը պահպանելն է:

«Այս ծովային ուղին կենսական նշանակություն ունի մեր գլոբալ տնտեսության համար, եւ այն անվտանգ կմնա՝ միասին աշխատող նավատորմերի միջեւ ամուր փոխգործակցության շնորհիվ»,- ասել է նա: