Starbucks ցանցի գլխավոր տնօրեն Հովարդ Շուլցը հեռանում է պաշտոնից: Հավանաբար, ընկերության նոր տնօրեն կդառնա Քեւին Ջոնսոնը՝ Microsoft-ի նախկին ղեկավարը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Ըստ գործակալության՝ 2000-2008 թվականներին, երբ Շուլցը դարձյալ հեռացել էր ընկերության ղեկավարի պաշտոնից, Starbucks-ը վատագույն ֆինանսական ցուցանիշներն է արձանագրել: Վերադառնալուց հետո նա կարողացել է մի քանի նորամուծություն անել, մասնավորապես՝ բջջային վճարում եւ սմարթֆոնի միջոցով պատվերի կատարում, ինչը թույլ է տվել նորից ավելացնել ընկերության եկամուտները:

Շուլցի խոսքով՝ թվային այս աշխարհում Ջոնսոնը, որպես տեխնոլոգիական ընկերության նախկին աշխատակից, կկարողանա ավելի լավ ղեկավարել Starbucks-ը: Իսկ Շուլցը կգլխավորի ընկերության տնօրենների խորհուրդը:

Ջոնսոնը, սակայն, դեռեւս չի հաստատել, որ ստանձնելու է Starbucks-ի ղեկավարությունը: