«Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» վարկային ծրագիրը պետք է ավարտվի 2018թ-ին, սակայն Արմավիր եւ Մեծամոր քաղաքների համար, որոնք ծրագրի շահառուներն են, դեռ նոր մաքրման կայան չի կառուցվել, հաղորդում է «ԷկոԼուրը»

 Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը 25.5 միլիոն եվրոյի չափով:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Ծրագրով Արմավիրի մարզում մասնավորապես նախատեսվում է «Նոր Ակունք» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում, կոյուղու պոմպակայանի, կոլեկտորի, կոյուղու ցանցի վերականգնում՝ ապահովելու Արմավիր եւ Մեծամոր քաղաքներից հեռացվող կեղտաջրերի մաքրումը: Ծրագրի իրականացման ժամանակահատվածը նախանշվված է 2014-2018թթ.: Արմավիր կատարած այցի ժամանակ տեղի բնակիչները ԷկոԼուրին հայտնեցին, որ ոչ մի մաքրման կայան չի կառուցվել եւ կոյուղաջրերը լցվում են Սեւ ջուր գետը, որի ջրով ոռոգվում են դաշտերը, Մեծամոր համայնքում տարածվում է գարշահոտություն:

Ի պատասխան ԷկոԼուրի հարցմանը, թե ինչ արդյունքներ ունի «Նոր Ակունքի» հետ ստորագրված վարկային ծրագիրը, ինչքան գումար է ծախսվել ծրագրի իրականացման համար եւ այս ծրագրի վերաբերյալ ինչ պարտավորություններ են անցնում «Նոր Ակունք»-ից «Veolia Group»-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն պատասխանել է. «Փուլ 3-ի շրջանակներում «Նոր Ակունք» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով միջազգային մրցույթի արդյունքում ներգրավվել է նախագծային եւ տեխնիկական վերահսկողության համար պատասխանատու խորհրդատվական ընկերություն SRP Scheneider&Partner Ingenier-Consult GmbH (Գերմանիա), Կովկասյան Խորհրդատվական Խումբ AM ՍՊԸ (Հայաստան) հետ՝ որպես ենթախորհրդատու: Հիշյալ ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 28.04.2016թ.: Նախագծման աշխատանքներն ընթանում են՝ համաձայն պայմանագրով սահմանված ժամանակացույցի: Ծրագրի շրջանակներում դեռեւս գումար չի ծախսվել: (Նախագծային աշխատանքների կատարման համար խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է կանխավճարի պահանջագիր, որը ներկայումս ներկայացվել է ՀՀ ֆինանսների նախարարություն)»:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանում «Նոր Ակունք»-ից «Veolia Group»-ին փոխանցվելիք պարտավորությունների մասին նշված չէ: