Թաիլանդի նոր թագավոր Մահա Վաչիրալոնգքորնը (Ռամա X) գահ բարձրացնելուց հետո առաջին անգամ ներկայացվել է հանրությանը թագավորի կարգավիճակում, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ռամա X–ը իր քրոջ՝ արքայադուստր Սիրինդոնի եւ թագավորական ընտանիքի այլ անդամների հետ մասնակցել է հանգուցյալ թագավոր Փումիփոն Ադուլյադետի դամբարանի մոտ բուդդայական արարողությանը։ Աղոթքի եւ բուդդա վանականներին ողորմություն տալու խորհրդանշական ծիսակարգը նվիրված էր միապետի վախճանի 50-րդ օրվան։
Հիշեցնենք, որ Ռամա X–ը գահ էր բարձրացել դեկտեմբերի 1-ին։





























