Իսլանդիայի նախագահ Գվյուդնի Յոուհաննեսոնը Ծովահենային կուսակցության առաջնորդ Բիրգիտե Ջոնսդոտտիրին հանձնարարել է սկսել նոր կառավարության ձեւավորումը, հայտնում է Reuters–ը։

«Ես հույս ունեմ, մենք կգտնենք միասին աշխատելու ձեւը»,- ասել է Ջոնսդոտիրը երկրի նախագահի հետ հանդիպման արդյունքներով։

Հոկտեմբերին հայտնել էին, որ Ծովահենային կուսակցությունը երկրորդ տեղն է զբաղեցրել Իսլանդիայի խորհրդարանում։