ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը  դեկտեմբերի 5-ին՝  ժամը 15։00-ի դրությամբ,  մարդատար ավտոմեքենաների համար բացվել է։

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից   ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ավտոբուսների եւ բեռնատար ավտոմեքենաների համար  երթեւեկությունը նախատեսվում է վերականգնել վաղը՝ դեկտեմբերի 6-ին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։