Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է վնասվածքից հետո վիրահատության ենթարկվելու մասին, նաեւ շնորհակալություն է հայտնել իրեն բարձր պրոֆեսիոնալիզմով օգնություն ցուցաբերած բժիշկներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դուք ինձ հաճախ եք գրել, որ մարզումների ժամանակ մրցակիցները վնասվածք չեն պատճառում: Դա այդպես չէ…Այժմ բժիշկները վերացրել են ռինգում ստացած բոլոր վնասվածքների հետեւանքները»,- Instagram-ում գրել է Քադիրովը:

Նա ընդգծել է, որ չնայած ուրիշ երկրներում վիրահատությունը կատարելու առաջարկին, ինքը նախընտրել է մնալ Ռուսաստանում եւ նշել է ռուս բժիշկների պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը:

Քադիրովի խոսքով՝ փորձի փոխանակման նպատակով հաճախ են հրավիրում Ճապոնիայի, Գերմանիայի, Չինաստանի, Իսրայելի եւ այլ երկրների գիտնականներին ու բժիշկներին: «Նրանք զարմանքով ասում են, որ մեր կլինիկաներում լավագույն սարքավորումներ կան, մեր մասնագետները բարձր որակավորում ունեն»,- գրել է նա: