Իսպանական El Mundo Deportivo պարբերականն ուշագրավ հրապարակման մեջ պնդում է, որ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է, որ իրեն փոխարինի Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
Առայժմ Ֆերգյուսոնը չի շտապում հանգստի գնալ, սակայն տարիքի պատճառով այդ մասին ավելի հաճախ են սկսում խոսել: Մյուս տարի շոտլանդացի մասնագետը կդառնա 70 տարեկան:
Goal.com-ը նշում է, որ Գվարդիոլայի եւ Բարսելոնայի նոր նախագահ Սանդրո Ռոսելի լարված հարաբերությունները կարող են ստիպել 39-ամյա մասնագետին 2012թ. չերկարաձգել պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ: Այդ դեպքում Մանչեսթեր Յունայթեդն առիթը բաց չի թողնի:
Ֆերգյուսոնի հավանական փոխարինողի դերում իսպանական մամուլը տեսնում է նաեւ Ժոզե Մոուրինյոյին:





























