Ամերիկացի գիտնականները պատմել են, թե ինչպիսի հատկանիշներ պետք է ունենա մարդը, որպեսզի հայտնի դառնա, փոխանցում է Informing-ը:
Այդ որակները պարզելու համար մասնագետները փորձ են անցկացրել 200 կամավորների շրջանում, որոնք միմյանց չէին ճանաչում: Այդ մարդկանց շփվելու հնարավորություն են տվել, որից հետո առաջարկել են նշել, թե նոր ծանոթներից ով է ավելի շատ տպավորվել իրենց հիշողության մեջ:
Պարզվում է, որ կամավորներն անգամ առաջին ծանոթությունից հետո կարողացել են առանձնացնել մի քանի լիդերի: Այդ մարդկանց գենետիկ կոդն ուսումնասիրելով՝ գիտնականները տեսել են, որ այն նույնն է եղել փորձի 10 մասնակիցների մոտ:
Հետազոտության հեղինակները նշում են, որ մարդիկ, որոնց առավել հաճախ առաջնորդ են ընտրում, ամբոխից առանձնանում են ոչ ստանդարտ վարքագծով, նրանք հակված են կոտրել չափանիշները եւ չեն հետեւում ընդունված կանոններին:





























