Ամերիկացի գիտնականները պնդում են, որ մարդկանց ճարպակալման պատճառը կարող է լինել դրսում սնվելու սովորությունը, հայտնում է Medikforum-ը:

Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որն ապացուցել է, որ ոչ միայն ֆասթ ֆուդի չարաշահումը, այլ նաեւ ռեստորաններում ու սրճարաններում սնվելը բացասաբար է անդրադառնում մեր մոլորակի շատ բնակիչների վրա: Հետազոտությունը ցույց է տվել, որ ավելորդ քաշից տառապող բնակիչների տոկոսը վերջին 5 տարում աճում է հանրային սննդի կետերի աճին համապատասխան:  Ընդ որում, կապ չունի, թե այդ հաստատությունը ֆաստ ֆուդի կետ է, թե սրճարան:

Ամերիկացի գիտնականները նշել են, որ աշխարհում տնային պայմաններում պատրաստած ուտելիքի նկատմամբ հետաքրքրության պակաս է նկատվում: Գիտնականները նշում են, որ դա կարող է ճարպակալումից տառապող մարդկանց քանակի աճի պատճառը լինել:

Երբ մարդը տանը չի սնվում, նա չգիտի ուտելիքի բաղադրությունը, ուստի չի կարող հստակ հաշվել կալորիաները: Բացի այդ, եթե անգամ չափաբաժինն ավելի մեծ է, քան մարդը կարող է ուտել, նրանց միեւնույնն է ուտում են, քանի որ արդեն վճարել են: