Շախմատային Մեծ Սաղավարտի առաջին փուլի` Նանկինի սուպերմրցաշարի 8-րդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Վիշի Անանդը սպիտակներով 31-րդ քայլում ոչ ոքիի համաձայնեց Վեսելի Տոպալովի հետ:

Ոչ ոքի ավարտվեցին նաեւ մյուս երկու պարտիաները:

Վան Յուե (Չինաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 0,5:0,5
Էթյեն Բաքրո (Ֆրանսիա) - Վուգար Գաշիմով (Ադրբեջան)` 0,5:0,5
Վիշի Անանդ (Հնդկաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)` 0,5:0,5

Մրցաշարային աղյուսակը 8 տուրից հետո

1. Կարլսեն - 5,5
2-3. Անանդ - 4,5
2-3. Բաքրո - 4,5
4-5. Գաշիմով - 3,5
4-5. Տոպալով - 3,5
6. Վան Յուե - 2,5